

# Event Details

- **Event Name**: Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days
- **Event Start and End Date**: Fri, 23 Jan, 2026 at 10:00 pm – Sun, 25 Jan, 2026 at 04:45 pm
- **Event Description**: ?????
ՀԱՄՇԵՆ․ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ 3 ՕՐ

23-25․01 | 13-15.02 | 95.000Դ | 093 55 14 85

? Համշենի ձմեռային գեղեցկությունը կատարյալ է․ այստեղ շքեղագույն բնությանը զուգորդում են պատմական հարուստ անցյալն ու համշենյան տարբերվող շունչը։ Սաղարթախիտ անտառներ, շառաչուն ջրվեժներ, արագահոս գետեր, հզոր լեռներ, տպավորիչ բերդեր, գեղեցիկ կամուրջներ․․․ Համշենցիների տարբերվող տարազներ, ուտեստներ, թեյ ու երգե՜ր, երգե՜ր, երգե՜ր։ Իսկ ձմռանը Համշենը վերածվում է կախարդանքի, վերածվում է հեքիաթի, վերածվում է դրախտի։ Եվ մենք գնում ենք համշենյան դրախտը տեսնելու ու մինչև վերջ վայելելու։ Մեր այս չքնաղ ուղևորությունը հավակնում է դառնալու Ձեր կյանքի ամենատպավորիչներից։ Համշենի ուղղությամբ աշխատում է հատուկ մասնագիտացած զբոսավարների մեր խումբը, ինչն ավելի հագեցած ու բովանդակալից է դարձնում մեր հրաշալի ուղևորությունը։ Միացեք ու բացահայտեք հայոց դրախտը Համշեն տուրի հետ։

? ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝

? ՕՐ 1 | ԿԱԽԱՐԴԱՆՔԸ

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Քաջաց բերդի տեսարան

Շավշատի բերդ

Շավշատի անտառներ

ընթրիք Հոպայում

գիշերակաց՝ Հոպա

✔ Ձմեռային այս չքնաղ ուղևորությունը սկսկենք Ջավախքով, որտեղից էլ կանցնենք՝ Արդահան: Անցնելով Արսյան լեռները՝ մուտք կգործենք անտառաշատ Շավշատի գավառ: Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդից կվայելենք շրջակայքի հրաշագեղ բնությունը: Մեր ճանապարհը գեղեցիկ անտառներով ու կիրճերով կշարունակվի դեպի Արդվին: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխը, բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ գեղատեսիլ, մասամբ հայախոս Խոպա (Հոպա) քաղաքն է: Սև ծովի ափի Խոպա քաղաքում էլ մեր հյուրանոցն է:

? ՕՐ 2 | ԴՐԱԽՏԸ

նախաճաշ հյուրանոցում

Ֆուրթունայի կիրճ

Չամլըհամշենի ջրվեժ

Չինչիվայի կամուրջ

Զիլ ամրոց

ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ և թեյախմություն

Այդեր. ազատ ժամանակ

գիշերակաց՝ Հոպա

✔ Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները: Մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում՝ ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որն աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ: Այստեղ կհամտեսենք համշենյան ուտեստներից, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը: Ձմեռային Այդերն իսկական հեքիաթ է, որն էլ վայելելու ժամանակ կունենանք։ Այդերն ու նրա շուրջ տարածվող Քաջքարի լեռների տեսարանները վայելելուց հետո կվերադառնանք Հոպա:

? ՕՐ 3 | ՀԵՔԻԱԹԸ

նախաճաշ հյուրանոցում

Բորչկայի գավառակ

Ճոխ Ճորոխ

ճաշ Արդահանում կամ Ջավախքում

Արդահան. Կուր (Քուռ) գետ, Արդահանի բերդ

վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան:

✔ Խոպա քաղաքից դուրս գալով՝ կանցնենք Բորչկա գավառակով և կտեսնենք Ճորոխ գետի կիրճը բարձունքից, որը հայտնի է Ճոխ Ճորոխ անվամբ: Այնուհետև ճամփա կբռնենք դեպի Արդահան՝ անցնելով Բերտայի գեղեցիկ կիրճով։ Մեզ է սպասում Արդահանն իր հզոր բերդով և Քուր գետով։ Միայն հզոր Արդահանը բացահայտելուց հետո կվերադառնանք Երևան:

---------------------------------------------

? Գինը՝ 95․000 դրամ, որը ներառում է՝
✔ 3* հյուրանոցը (երկտեղանի համարներ),
✔ բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW),
✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով),
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետ),
✔ բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը:

❌ Գինը ՉԻ ներառում՝
Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)

⏰ Մեկնումը՝ 5։00, Թումանյան 8 հասցեից:

?? (FOR ENGLISH) - https://bit.ly/3C935ts
?? (НА РУССКОМ) - https://bit.ly/4hxjcB5

---------------------------------------------

? Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am

? Թումանյան 8, Երևան

☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485

? Viber / WhatsApp: +374 93 55 14 85

#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
- **Event URL**: https://allevents.in/yerevan/Համշեն․-ձմեռային-դրախտը-3-օր-|-hamshen-3-days/200029251257933
- **Event Categories**: 
- **Interested Audience**: 
  - total_interested_count: 10

## Ticket Details


## Event venue details

- **city**: Yerevan
- **state**: ER
- **country**: Armenia
- **location**: Hamshen Tour - Համշեն Տուր
- **lat**: 40.179578269479
- **long**: 44.521794319153
- **full address**: Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

## Event gallery

- **Alt text**: Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days
  - **Image URL**: https://cdn-az.allevents.in/events8/banners/9c64ba1c93d2d0a571b0504ab610239e836258449b2a67bec5895700e7a0f388-rimg-w1200-h979-dcc7d8ec-gmir?v=1769190630

## FAQs

- **Q**: When and where is Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days being held?
  - **A:** Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days takes place on Fri, 23 Jan, 2026 at 10:00 pm to Sun, 25 Jan, 2026 at 04:45 pm at Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia.
- **Q**: Who is organizing Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days?
  - **A:** Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days is organized by Hamshen Tour - Համշեն Տուր.
- **Q**: Who is this event for? Is it right for me?
  - **A:** Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days is ideal for festival lovers, culture enthusiasts, and anyone looking for a vibrant, immersive community experience. Whether you're a first-time attendee or a longtime enthusiast in Yerevan, this event is thoughtfully curated to deliver a standout experience worth every moment. If Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days sounds like your kind of event, don't wait - spots fill up fast.

## Structured Data (JSON-LD)

```json
[
    {
        "@context": "https://schema.org",
        "@type": "Event",
        "name": "Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days",
        "image": "https://cdn-az.allevents.in/events8/banners/9c64ba1c93d2d0a571b0504ab610239e836258449b2a67bec5895700e7a0f388-rimg-w1200-h979-dcc7d8ec-gmir?v=1769190630",
        "startDate": "2026-01-23",
        "endDate": "2026-01-25",
        "url": "https://allevents.in/yerevan/Համշեն․-ձմեռային-դրախտը-3-օր-|-hamshen-3-days/200029251257933",
        "location": {
            "@type": "Place",
            "name": "Hamshen Tour - Համշեն Տուր",
            "address": {
                "@type": "PostalAddress",
                "streetAddress": "Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան",
                "addressLocality": "Yerevan",
                "addressRegion": "ER",
                "addressCountry": "AM"
            },
            "geo": {
                "@type": "GeoCoordinates",
                "latitude": "40.179578269479",
                "longitude": "44.521794319153"
            }
        },
        "eventAttendanceMode": "https://schema.org/OfflineEventAttendanceMode",
        "description": "?????\nՀԱՄՇԵՆ․ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ 3 ՕՐ\n\n23-25․01 | 13-15.02 | 95.000Դ | 093 55 14 85\n\n? Համշենի ձմեռային գեղեցկությունը կատարյալ է․ այստեղ շքեղագույն բնությանը զուգորդում են պատմական հարուստ անցյալն ու համշենյան տարբերվող շունչը։ Սաղարթախիտ անտառներ, շառաչուն ջրվեժներ, արագահոս գետեր, հզոր լեռներ, տպավո",
        "organizer": [
            {
                "@type": "Organization",
                "name": "Hamshen Tour -  ",
                "url": "https://allevents.in/org/hamshen-tour-Համշեն-Տուր/24857590",
                "description": "Hamshen Tour - Համշեն Տուր, Yerevan. 50,296 likes · 1,200 talking about this · 1,175 were here. Տուրեր և քայլարշավներ ՀՀ, Արևմտյան Հայաստան, Կիլիկիա,..."
            }
        ]
    }
]
```